211652_close_icon

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է նորանշանակ դեսպանների համար կազմակերպված ընդունելությանը

views-count439 դիտում article-date 17:02 10-09-2025
Սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մերիդիան միջազգային կենտրոնի կողմից նորանշանակ դեսպանների համար կազմակերպված ընդունելությանը: Մերիդիան հաուսում կազմակերպված միջոցառումը հարթակ հանդիսացավ՝ Վաշինգտոնի դիվանագիտական ​​և քաղաքական առաջնորդների, ինչպես նաև գործարար համայնքի հետ շփումների համար։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
 
Մերիդիան հաուսը միջազգային անկուսակցական կենտրոն է, որն իր գործունեությամբ նպաստում է դիվանագիտության ամրապնդմանը և միջազգային փոխգործակցության խթանմանը:

Նմանատիպ նյութեր