211652_close_icon

Մակրոնը նոր վարչապետ կնշանակի առաջիկա օրերին

views-count604 դիտում article-date 23:00 08-09-2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջիկա օրերին կքննարկի նոր վարչապետ նշանակելու հարցը, այն բանից հետո, երբ խորհրդարանը անվստահություն հայտնեց գործող կառավարությանը,- այս մասին ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:

 «Հանրապետության նախագահը հաշվի է առնում պատգամավորների քվեարկության արդյունքները։ Վաղը նա կընդունի վարչապետ Ֆրանսուա Բայրուին՝ նրա կառավարության հրաժարականը ընդունելու համար: Հանրապետության նախագահը առաջիկա օրերին կնշանակի նոր վարչապետ», - ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորների մեծամասնությունը դեմ էր քվեարկել երկրի կառավարության վստահություն հայտնելուն՝ վարչապետ Ֆրանսուա Բայրուի ծրագրային ելույթից հետո: 

Նմանատիպ նյութեր