Նախագահը Հովիկ Աբրահամյանին կնշանակի վարչապետ, իսկ Տաշիրի Կարեն Կարապետյանին՝ ԱԺ նախագահ. Տիգրան Կարապետյան
Նախագահը վարչապետի պաշտոնը կտա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, իսկ ԱԺ նախագահի պաշտոնը ամենայն հավանականությամբ Տաշիրի Կարեն Կարապետյանին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց , Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Միաժամանակ ավելացրեց, որ վարկածները շատ են, բայց իր կարծիքով դա ամենահավանական վարկածն է:
«Քառյակը մի շարք հարցեր է առաջ քաշում: Իմ կարծիքով այդ հարցերը չեղյալ համարելու համար նախագահը վարչապետ կնշանակի Հովիկ Աբրահամյանին, որ այդ հարցերը չեզոքացնի: Այդպիսով նախագահը ձիու քայլ կանի»,- ասաց Տիգրան Կարապետյանը եւ հիշեցրեց, որ Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը խնամիական հարաբերությունների մեջ են:
Հարցին, թե այդ դեպքում ու՞մ է տեսնում ԱԺ նախագահի պաշտոնում նա ասաց, որ Կարեն Կարապետյաին:
«Նրան վաղուց վարչապետի պաշտոն էին խոստացել, բայց կարծես , թե չի ստացվում: Նրան էլ այդ կերպ կփորձեն գոհացնել»,- ավելացրեց Տիգրան Կարապետյանը: