Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային՝ Անկախության օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Շնորհավորում եմ Բրազիլի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Բարձր եմ գնահատում Հայաստանի և Բրազիլի միջև ձևավորված արդյունավետ գործընկերային հարաբերությունները և լիահույս եմ, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համագործակցությունն առաջիկայում առավել կզարգանա և կընդլայնվի՝ ի նպաստ մեր պետությունների և ժողովուրդների:
Բրազիլի կողմից նախաձեռնված մի շարք գլոբալ նախաձեռնություններին Հայաստանի միանալը ևս վկայում է երկկողմ փոխգործակցության ամրապնդման մասին:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Բրազիլի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և շարունակական առաջընթաց»: