1530 դիտում
19:36 07-09-2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին ՝ Անկախության օրվա առիթով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուին՝ Անկախության օրվա առիթով:
«Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ ջերմ շնորհավորանքներ ու լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին:
Հայաստանի և Բրազիլիայի միջև հաստատվել են գործընկերային սերտ հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի առաջ մղել մեր երկկողմ համագործակցության օրակարգը` հագեցնելով այն նոր ծրագրերով ու նախաձեռնություններով:
Բարձր ենք գնահատում Բրազիլիայի կարևորագույն դերը տարածաշրջանային և համաշխարհային հարցերում: Համոզված եմ, որ ձեր գեղեցիկ և գրավիչ երկիրը շուտով կհաղթահարի համավարակի մարտահրավերը և կշարունակի իր ընթացքը զարգացման ճանապարհով», - ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:
Նմանատիպ նյութեր
1150 դիտում
14:34 01-01-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կուբայի նախագահին՝ ազգային տոնի առիթով
1656 դիտում
14:10 03-07-2022
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ
1483 դիտում
13:00 01-09-2020
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին՝ երկրի Անկախության օրվա առթիվ