Լեհաստանը ռազմաօդային ուժեր է տեղակայում իր սահմանին ռուսական ռազմական ակտիվությունից հետո
Լեհաստանի և դաշնակիցների ինքնաթիռները կիրակի վաղ առավոտյան տեղակայվել են Լեհաստանի օդային տարածքը ապահովելու համար, այն բանից հետո, երբ Ռուսաստանը օդային հարվածներ է հասցրել Ուկրաինայի արևմուտքում՝ լեհական սահմանի մոտ:
Այս մասին հայտարարել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։
«Լեհաստանի և դաշնակիցների ինքնաթիռները գործում են մեր օդային տարածքում, մինչդեռ ցամաքային ՀՕՊ և ռադարային հետախուզության համակարգերը բարձր պատրաստվածության են բերվել»,- ասվում է օպերատիվ հրամանատարության հայտարարության մեջ X սոցիալական ցանցում։