36791 դիտում
16:36 12-05-2017
Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում է՝ «անտառի հերն անիծում եք, մի հատ դեպք չեմ լսել, որ դուք մեկի պոչը բռնեք», Աշտարակի ձորում «ծառերի հերն անիծում են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը օրերս հանդիպում էր ունեցել ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի և աշխատակիցների հետ:
Նա անդրադարձել էր ապօրինի ծառահատումներին՝ նշելով, որ պետք է լինել առավելագույնս անհանդուրժողական, խիստ հսկողություն իրականացնել և հետևողական լինել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում:
«Անտառի հերն անիծում եք, ես մի հատ դեպք չեմ լսել, որ դուք մեկի պոչը բռնեք, տրորեք: Դիլիջանի դեպքերը գիտեք, չէ՞, բա դուք մեր ռեսուրսի պաշտպանն եք, մի անգամ եկել, ասե՞լ եք՝ այ, սրան պետք է բռնենք և այլն: Կա՞ մի հատ փաստ, որ դուք տենց ըմբոստացել եք»,-նախարարության աշխատակիցներին հարցրել է վարչապետը:
Այսօր՝ մայիսի 12-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ահազանգեր է ստացել մի քանի քաղաքացիներից, ովքեր ասում էին, անհայտ անձինք Աշտարակի ձորում ծառերի սպանդ են իրականացնում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով մեկնեցինք Աշտարակի ձոր, որտեղ չհայտնաբերեցինք ծառերի սպանդ իրականացնողներին, փոխարենը ականատես եղանք, թե ինչպես են մի քանի ծառեր «գլխատվել», ու, հավանաբար, այդ ամենը կատարվել է մի քանի օրերի ընթացքում։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ պատկան մարմինները, տվյալ դեպքում, Աշտարակի ոստիկանությունը և ՀՀ բնապահպանության նախարարությունը հետամուտ կլինեն պարզելու համար, թե արդյոք նշված ծառերը օրինական են կտրվել, թե ոչ և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4434 դիտում
20:32 11-05-2017
«Անտառի հերն անիծում են, պետք է չհանդուրժեք նման դեպքերը. Կարեն Կարապետյան