Հայաստանի հավաքականը հինգ անպատասխան գնդակ ընդունեց Պորտուգալիայի ընտրանուց
Հայաստանի ազգային հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ղեկավարությամբ Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի մեկնարկային խաղում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0:5 խոշոր հաշվով պարտվեց Պորտուգալիայի ընտրանուն:
Մեր թիմը որոշակի տպավորություն գործեց առաջին 10 րոպեներին, մինչև այն պահը, երբ Ժոաու Ֆելիքսը բացեց հաշիվը: Ճիշտ է, մեր տղաները փորձեր ձեռնարկեցին վերականգնելու հավասարակշռությունը խաղադաշտում և հաշվի մեջ, սակայն չհաջողվեց:
Փոխարենը՝ հյուրերը դրսևորեցին իրենց բարձր կարգը ու ևս չորս գնդակ անցկացրին տանտերերի դարպասը: Հիմա կարևոր է, որ մեր ֆուտբոլիստները հնարավորինս արագ «մոռանան» այս անհաջողությունը, վերականգնվեն հոգեպես և ֆիզիկապես ու արժանի ֆուտբոլ ցուցադրեն արդեն սեպտեմբերի 9-ին կրկին Երևանում կայանալիք Իռլանդիայի հետ խաղում: