211652_close_icon

Արմեն Գրիգորյանը և Մակրոնի խորհրդականը կարևորում են «Թրամփի ուղին»

views-count502 դիտում article-date 17:50 05-09-2025
ԱԽ գրասենյակը հաղորդագրություն է տարածել․

«ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Մայրցամաքային Եվրոպայի ու Թուրքիայի հարցերով խորհրդական Բերտրան Բուշվալտերի հետ:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնություններին և դրա շրջանակներում ընդգծել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի կարևորությունը՝ տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայման ու առևտրատնտեսական համագործակցության զարգացման համատեքստում:

Կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական համագործակցությանը միտված օրակարգը և նախանշել համագործակցության հետագա ուղիները՝ բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը»:

Նմանատիպ նյութեր