ԱԳՆ-ին լրացուցիչ 60 մլն դրամ հատկացվեց՝ վարչապետի օտարերկրյա այցերը պատշաճ կազմակերպելու համար
Կառավարությունը որոշեց ԱԳՆ-ին տարեկան 60 մլն դրամ հատկացնել՝ ՀՀ վարչապետի ղեկավարած պատվիրակությունների օտարերկրյա պետություններ այցերի արարողակարգային միջոցառումների պատշաճ կազմակերպումն ապահովելու նպատակով։
Հիմնավորման մեջ նշվում է, որ ԱԳՆ-ի պետական արարողակարգի ծառայությանը վերոնշյալ ծախսերի իրականացման համար հատկացվել է 40 մլն դրամ և 2025-ի բյուջեով նույն նպատակի համար հաստատված գումարի հետ միասին կազմել է 140 մլն դրամ, որից արդեն իսկ ֆինանսավորվել է 124 մլն 556 հազար դրամը: Մնացորդը չի բավականացնում 9 ամսվա կտրվածքով և մինչև տարեվերջ առաջիկա ծախսերի ֆինանսավորմանը: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել հավելյալ միջոցների նախատեսման, որի առաջնահերթության և հրատապության վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը համապատսախան գրությամբ դիմել է ՀՀ վարչապետի աշխատակազմին։
Ըստ այդմ, առաջարկվում է նվազեցնել ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող «Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագիր» և «ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավում» ծրագրերի համապատասխան միջոցառումների տնտեսված միջոցներից և դրանք ուղղել ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությանը։