Այս տարի 100-ամյակը բոլորող Միշա պապիկի հետ սիրով են զրույցի բռնվում թե՛ կրտսեր, թե՛ ավագ սերնդի ներկայացուցիչները․ 1 դար տեսած պապիկը սովորեցնում է գնահատել ներկան, արժևորել ընտանիքը և հոգ տանել առողջության մասին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Յուրաքանչյուր մարդու կյանք պատմություն է․ երբեմն հուզիչ, երբեմն՝ ուսանելի, բայց միշտ եզակի։
Հատկապես մեծ արժեք է ձեռք բերում այն ժամանակ, երբ խոսում ենք մեկ դարի փորձ ու հիշողություն կրող մարդու հետ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցում շատերն են ճանաչում Միշա պապիկին, ով այս տարի կնշի 100-ամյակը։ Թե՛ ավագ, թե՛ երիտասարդ սերնդի ներկայացուցիչները շատ հաճախ Միշա պապիկի հետ զրույցի են բռնվում, երբ տեսնում են Բաշինջաղյան 178 շենքի դիմացի նստարանին պապիկը նստած է։
Պապիկը պատմում է իր ապրած կյանքի կարևորագույն դրվագների, անցած դարաշրջանի ոգու մասին և կիսվում է նաև իր երկարակեցության գաղտնիքներով։ Նրա խոսքերը ոչ միայն վկայում են անցյալի մասին, այլև սովորեցնում են գնահատել ներկան, արժևորել ընտանիքը և հոգ տանել առողջության մասին։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Միշա պապիկը ասաց․ «Կյանքում շատ դժվարություններ եմ տեսել, բայց մեզ համար ավելի լավ ա եղել սովետի ժամանակ, սովետից հետո լավ օր չենք տեսել։ Տեսանք նաև Արցախյան պատերազմի հաղթանակ, 30 տարի մարդկանց շարք ընկանք, պարծեցանք, որ հաղթանակած պետություն ունենք, մենք հաղթանակած ժողովուրդ ենք, իսկ հիմա հաղթած ենք, թե պարտված՝ չգիտեմ։ Ես լավ զինվորական եմ եղել, բայց էն ժամանակվա զինվորական կրթությունը, ծառայությունը խիստ տարբերվում էր այսօրվանինից։ Այսօր մենք անընդհատ լսում ենք զոհերի մասին, սակայն այն ժամանակ մի զինվոր մայկայի ներքևի մասը կտրվել կախվել էր, ամբողջ սովետական զորքերը էդ օրինակը բերում էին և բացատրում էին, որ այդպիսի բան չպետք է լինի, իսկ հիմա քանի տարի է ստեղ ենք, ամեն տարի ա զոհեր ենք ունենում խաղաղ պայմաններում։ Պատճառը նրանում է, որ սովետական ակադեմիա սովորածները դուրս եկան, քանի որ նրանք չէին համապատասխանում մեր օրերի ծառայության կարգերին և ընտրեցին նրանց, որոնք հրացանը չգիտեն ինչ է, ձեռքը բռնած ու կրակած չկան»։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի