211652_close_icon
views-count1324 դիտում article-date 17:38 31-08-2025

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են Չինաստանում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Փաշինյանի հետ հանդիպումն առաջինն է օտարերկրյա առաջնորդների հետ Պուտինի երկկողմ բանակցությունների շարքում։ Այն տեղի է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողմից կազմակերպված ընդունելությունից անմիջապես հետո։

Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ուրախ է նրա հետ բանակցելու հնարավորության համար, քանի որ բազմաթիվ հարցեր են կուտակվել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային բնույթի քննարկման համար:

ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ վարչապետ Փաշինյանի հետ զրույցը օգտակար և բովանդակալից կլինի:

«Ուրախ եմ Ձեզ տեսնել»,- ասել է Պուտինը։

 

Նմանատիպ նյութեր