1528 դիտում
21:32 23-02-2023
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
«Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամին:
Վարչապետը կարևորել է դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ-ի կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը: Միաժամանակ, վարչապետն ընդգծել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու վերաբերյալ կայացված որոշման փաստը:
Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- նշված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր
976 դիտում
16:54 24-06-2023
ԿԽՄԿ ներկայացուցիչը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
97797 դիտում
19:20 27-09-2020
Վլադիմիր Պուտինը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է Նիկոլ Փաշինյանի հետ. Tert.am
Այս բաժնից
469 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
430 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան
1006 դիտում
17:31 27-01-2025
Այս «шлю*а»-ների ընտանիքը վերջնականապես կործանում է Հայաստանը․ Հովհաննես Շահինյան