211652_close_icon

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-5 աստիճանով

views-count2695 դիտում article-date 15:25 30-08-2025
Oգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-3-ին Շիրակում, Կոտայքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի և Տավուշի հովիտային շրջաններում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

​​​​Երևանում օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

​​​​​Մարզերում օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։

Նմանատիպ նյութեր