211652_close_icon
views-count5782 դիտում article-date 15:07 12-08-2019

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հանրապետության տարածքում օգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-17-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ օգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Նմանատիպ նյութեր