211652_close_icon
views-count1219 դիտում article-date 23:00 28-08-2025

Երևանում անցկացվել է նարդու Հայաստանի առաջնությունը

Երևանում անցկացվել է նարդու Հայաստանի առաջնությունը։

Անհատական պայքարում հաղթել է Արմեն Ծատուրյանը։

Զույգերի պայքարում չեմպիոն են դարձել Արթուր և Եվա Պետրոսյանները։

Առաջնությունն ունեցել է մոտ 50 մասնակից։

Հայաստանի նարդու ֆեդերացիան ամեն տարի անցկացնում է երկու մրցաշար՝ Հայաստանի գավաթ (մայիս) և Հայաստանի առաջնություն (օգոստոս-սեպտեմբեր)։

Աշխարհի առաջնություններն անցկացվում են ամեն տարի Մոնտե Կառլոյում՝ հուլիս ամսին։

Աշխարհի գործող չեմպիոնը Ֆինլանդիայի ներկայացուցիչ Տիմո Վյայտյանենն է։

Նմանատիպ նյութեր