211652_close_icon
views-count4843 դիտում article-date 23:10 26-08-2016

Նարդու միջմարզային Գավաթի եզրափակիչ փուլը՝ Վանաձորում

Վիվառոն մտավոր խաղերի սիրահարների համար կազմակերպել էր մրցաշարեր՝ նպատակ ունենալով առավելագույնս ընդգրկել մարզերի ներկայացուցիչներին: Թիմային կարգով և օնլայն անցկացվող Բլոտի, Պոկերի և Նարդու մրցաշարերի հաղթողները իրավունք էին ստանալու մասնակցել Միջմարզային առաջնությունների եզրափակիչ փուլերին: Նշենք, որ Վիվառոն Միջմարզային մրցաշարերի համար սահմանել է 9 միլիոն դրամ մրցանակային ֆոնդ՝ յուրաքանչյուր խաղաձևին հատկացնելով  3 միլիոն դրամ: Իսկ թե՛ նախընտրական, թե՛ եզրափակիչ մրցաշարերն անցկացվել են առանց որևէ մուտքավճարների: [url=http://www.vivaronews.am/entertainment/nardu-mijmarzayin-gavathi-ezraphakich-phuleh-vanadzorum]Միջմարզային մրցաշարերի վերջին կանգառը Վանաձորն է[/url]: Օգոստոսի 27-ին և 28-ին այստեղ է անցկացվելու Նարդու մրցաշարի եզրափակիչ փուլը, և հայտնի կդառնան Միջմարզային գավաթի հաղթողները՝ թիմային և անհատական մրցումներում: Վանաձորի գեղատեսիլ «Արմենիա» հյուրանոցային համալիրում ժամանելու են Հայաստանի ուժեղագույն նարդիստները: Հայաստանում արդեն ավանդական դարձած Նարդին վաղուց է համալրել մտավոր խաղերի ցուցակը և դարձել սպորտային խաղաձև: Նարդու սիրահարներին հրավիրում ենք «Արմենիա» համալիր՝ ներկա գտնվելու ավանդական խաղի մրցումներին, հետևել մասնակիցների խաղերին, երկրպագել սիրելի թիմին: Հարգելի վանաձորցիներ, աջակցեք ձեր հավաքականին և ապացուցեք, որ Վիվառոն իզուր չէ, որ Նարդու Միջմարզային մրցաշարի վայրն ընտրել է հենց Վանաձորը:

Նմանատիպ նյութեր