Սա միայն սոցիալական աջակցություն չէ, սա արտագաղթի կանխարգելման ու ազգային անվտանգության գործիք է․ Անդրանիկ Հարությունով
Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը ֆեյսբուքում գրել է.
Վերջին շրջանում Արցախահայերին տրվող բնակարանային սերտիֆիկատների թեմայով խնդիր է առաջացել։
Պետությունը սերտիֆիկատ է տալիս, ասենք՝ որոշակի գումար, բայց էդ գումարը ամբողջ բնակարանի գինը չի փակում։ Մնացած մասը պիտի ձևավորվի հիփոթեքով։
Էստեղ էլ խնդիր ա՝ բոլոր բանկերը չեն ուզում այդ գործարքներին մասնակցել։ Մեծ մասը մերժում են։ Միայն դեռ մի բանկ գիտեմ որ գործարք է անում։
Հիմա հարցը ո՞ր դաշտում է՝
Պետությունն է մեխանիզմը սխալ կառուցել,
Թե բանկերն են խուսափում հավելյալ ռիսկերից։
Արդյունքում սերտիֆիկատ ունեցող մարդիկ տուն չեն կարողանում գնել։
Գիտե՞ք, որ Հայաստանում հիփոթեքի միջին տոկոսադրույքը 12–13% է։
Երիտասարդ ընտանիքի համար սա նշանակում է՝ տուն ունենալու երազանքը վերածվում է անհնարին հաշվարկների։
Այո, կա «Բնակարան երիտասարդներին» ծրագիրը, բայց դրա չափանիշները վաղուց հնացած են, տրամադրված պայմաններով Երևանում տուն գնելն արդեն գրեթե անհնար է,
իսկ մասնագիտական միջավայրում հաճախ ասում են, որ ծրագրի համար նախատեսված բյուջեն էլ բավարար չէ, որպեսզի այն դառնա մասայական և իրական լուծում տա։
Լուծումը նոր սուբսիդավորման մեխանիզմ է․
Ամուսնացած, գրանցված եկամուտ ունեցող և անշարժ գույք չունեցող քաղաքացին պետք է հնարավորություն ունենա ստանալու ցածր տոկոսադրույքով վարկ՝ պետության սուբսիդիայով։
Ծրագիրը կարող է վերահսկվել պարզ կանոններով․ ընտանիքը շարունակում է ապրել Հայաստանում, երկարաժամկետ արտագաղթի դեպքում սուբսիդիան հետ է պահանջվում կամ տոկոսադրույքը բարձրացվում է, բնակարանը չի կարող վաճառվել որոշակի տարիներ։
Սա միայն սոցիալական աջակցություն չէ։ Սա արտագաղթի կանխարգելման ու ազգային անվտանգության գործիք է։
Մարդը, ով կապիտալ ունի իր երկրում, չի փնտրի ապագան դրսում։ Նա կմնա, կստեղծի ու կկառուցի ապագան հենց Հայաստանում։
Տունը երազանք չէ միայն։ Տունը հայրենիքում մնալու ամենաուժեղ պատճառներից մեկն է։