211652_close_icon

Ռոդրիգոն որոշել է հեռանալ «Ռեալից»

views-count484 դիտում article-date 20:40 25-08-2025
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն վերջնական որոշում է ընդունել հեռանալ Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմից, հաղորդում է The Athletic-ը։

24-ամյա ֆուտբոլիստը մտադիր է մինչեւ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ավարտը փոխել ակումբը։

Ռոդրիգոյի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը»։

Անցած մրցաշրջանում Ռոդրիգոն մասնակցել է 54 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։
Transfermarkt-ը Ռոդրիգոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։

Նմանատիպ նյութեր