Իսպանական լրատվամիջոցները հաստատում են. Ռոնալդուն որոշել է հեռանալ «Ռեալից»
Իսպանական լրատվամիջոցները երեկ միաբերան հաստատում էին այն տեղեկությունը, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իսկապես ցանկանում է հեռանալ ակումբից՝ 14,7 մլն եվրոյի չափով հարկեր չվճարելու մեղադրանքների պատճառով:
«Ռոնալդուն իսկապես վրդովված է այս իրավիճակից: Նա գտնում է, որ իրեն անարդարացի են հետապնդում, քանի որ բարեխղճորեն վճարել է հարկերը: Իրավիճակը հասել է իր գագաթնակետին:
Կրիշտիանուն իսկապես մտադիր է լքել Իսպանիան: Տեսնենք, թե ինչ կստացվի, բայց նա շատ է բարկացած», ESPN պարբերականին հայտնել է Ռոնալդուի մտերիմներից մեկը:
Առաջինը Ռոնալդուի հնարավոր հեռանալու մասին [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/16/1070067/]հայտնել էր[/url] պորտուգալական A Bola պարբերականը, այնուհետև այդ տեղեկությունը հաստատեցին մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ մադրիդյան հեղինակավոր Marca-ն: