Շվեդ պաշտոնյան օդանավակայանի զուգարանում մոռացել է ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ փաստաթղթերը
2022 թվականին Շվեդիայի պետական ծառայողներից մեկը Ստոկհոլմ-Առլանդա օդանավակայանի զուգարանում մոռացել է Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացին վերաբերող փաստաթղթերով թղթապանակը։ Ըստ Dagens Nyheter-ի՝ միջադեպը տեղի է ունեցել վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի Թուրքիա կատարած այցից հետո, որտեղ այդ հարցի շուրջ կարևոր բանակցություններ էին ընթանում։
Ըստ պարբերականի՝ անվտանգության ծառայությանը թողնված նյութերի մասին տեղեկացրել է ինքը՝ պաշտոնյան։ Թղթապանակը պարունակում էր տեղեկություններ Անկարայի հետ Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության պայմանների վերաբերյալ բանակցությունների ընթացքի մասին։
Ըստ իշխանությունների՝ մաքրուհու հայտնաբերած փաստաթղթերը գաղտնիացված չեն եղել։ Սակայն լրագրողներն ընդգծում են, որ անդամակցության բանակցությունների չափազանց փակ բնույթի ֆոնին, արտահոսքի փաստն զգայուն տվյալների հետ աշխատելիս անվտանգության և ուշադրության մակարդակի վերաբերյալ ինքնին հարցեր է առաջացնում։
Շվեդիան պաշտոնապես ՆԱՏՕ-ի անդամ է դարձել 2024 թվականի մարտի 7-ին։