211652_close_icon

Փաշինյանը դմփալու է այն ժամանակ, երբ ավելի վստահ լինի, որ ինքը վերարտադրվելու է. Աշոտյան

views-count2458 դիտում article-date 15:48 25-08-2025
Նիկոլ Փաշինյանը ժամանակակից ավտորիտարիզմ է կառուցում. այդ ավտորիտարիզմը մարդակերական չէ, այլ մարդատյաց ավտորիտարիզմ է։

Այս մասին, այսօր՝ օգոստոսի 25–ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ կապված քրեական գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Կարող է ոչ մեկին ուղիղ եթերում դեռ չեն կերել, դեռ ոչ մեկին չեն գլխատել կամ չեն սպանել, թեպետ Արմենի մահը ուղիղ եթերում ցնցել է բոլորին։ Բայց այս ավտորիտարիզմը մարդկանց ֆռռացնելու, խաբելու, վախեցնելու, դասական գործիքներով սեփական իշխանությունը վերարտադրելու ավտորիտարիզմ է։

Միքայել Սրբազանը մեր բոլոր քաղաքական տարաձայնություններով հանդերձ Հայաստանի հասարակական, ոչ միայն հոգևոր, այլ նաև հասարակական կյանքում անուն է, այդ անունը եղել է, կա և վստահ եմ կմնա ակտիվ։ Եվ եթե ինձ չեն կարողացել լռեցնել իմ բանտախցում, վստահ եմ, որ Սրբազաններին և այլոց նույնպես չեն կարողանալու լռեցնել»,–ասաց նա։

Աշոտյանը հայտարարեց, որ պետք է ընդունել, որ Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր է իր ստախոսության մեջ, իր անբարոյականության, սանձարձակության մեջ. «Նա չար-հանճար է այդ տեսակետից։ Սա պետք է ֆիքսել։ Թերագնահատել իրեն երբեք չէր կարելի, և ցավում եմ, որ ընդդիմությունը այս դասը լավ չի չի սերտել 2018-ից հետո։ Թերագնահատել Նիկոլ Փաշինյանին չի կարելի։ Ցանկացած բան, որ դուք կարծում եք նա ընդունակ չի, նա հաջորդ օրը կապացուցի, որ նա ընդունակ է ավելին»։

Խոսելով 2026–ի ընտրությունների մասին, նա ընդգծեց. «Ընտրությունը ոչ թե խաղաղության և պատերազմի միջև է Նիկոլ Փաշինյանը առաջարկում 2026 թվականին, այլ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այսինքն նա բաց տեքստով ասում է հայ ժողովրդին, որ եթե լինեն 26-ին ընտրություններ, ձեզ առաջարկվելու է ընտրել կամ Ադրբեջան, կամ Հայաստան, և ստերի շարանը սինթեզելու գործընթացը բնական է նա վաղօրոք է սկսել, էլի լիքը բաներ է ասելու։

Մեր խնդիրը այն է, որ իշխանափոխությունը Հայաստանում տեղի ունենա, տեղի ունենա հնարավորինս շուտ, տեղի ունենա, այո, սահմանադրական ճանապարհով։

Մեզանից հասնում է մի բան՝ չհանձնվել, որովհետև այն պահին, երբ մենք մտածեցինք, որ ոչինչ փոխել չենք կարող, իսկ ես վստահ եմ, որ մենք կարող ենք ու պետք է փոխել, ես վստահ եմ, որ ես և իմ կուսակցությունը այդտեղ լումա ունենք, և անելիք ունենք, և առաքելություն ունենք ու անելու ենք։ Իսկ ավտորիտար ավտորիտար կառավարիչները գիտե՞ք՝ երբ են սկսում դմփալ, երբ շատ են վստահ, որ մնալու են։ Ինչքան ինքը ինքնավստահ լինի, որ ինքը վերջ, արդեն վսյո, վերարտադրվելու է, Զանգեզուրը տվել է կարիդորով, Սևանը տալու է, մեզ տալու է, բոլորին տալու է, ինչ է, մի տարի ավել կարողանա մնա իշխանության, այդ ժամանակ գալու է չարի վերջը։ Չարի վերջը գալիս է այն ժամանակ, երբ որ չարին թվում է, որ ինքը անպատժելի է»,– հայտարարեց նա։

Նմանատիպ նյութեր