«Իշխանության ներկայացուցչի կողմից տեղի է ունեցել կուսակցական քարոզ, որի մասին բարձրաձայնումը հանգեցրել է ԱԺ ամառային դպրոցից հեռացման։ Փաստը սա է». Դավիթ Ղազարյան
ԱԺ ամառային դպրոցի մասնակից Դավիթ Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Դիմել էի ԱԺ ամառային դպրոց։ Նպատակն էր համակարգը ներսից ճանաչելը, ինչ-որ հարցեր ուղղելը։ ԱԺ ամառային դպրոցը դիրքավորված է որպես քաղաքականության մասին ապաքաղաքական դպրոց։ Միևնույն ժամանակ ռիսկ էի տեսնում, որ կարող է քաղաքական քարոզ տեղի ունենալ։ Անհանգստությունից ելնելով՝ նաև, որպես մարդ, ով հնարավորություն ունի մասնակցելու պրոցեսին, պատասխանատվություն էի զգում ազդել դրա վրա։ Արդյունքում դիմեցի, ընդունվեցի, և էրեկվանից արդեն սկսել է կրթական պրոցեսը։
Առաջին օրը ամեն ինչ շատ լավ էր։ Երկրորդ օրվա ընթացքում էլ, արդարության համար ասեմ, եղել է ՔՊ-ական պատգամավոր, ով խոսել է հստակ սահմանված թեմայով և չի շեղվել՝ քարոզով չի զբաղվել։ Բայց այսօր Հայկ Կոնջորյան անունով մարդը՝ տեղյակ լինելով ԱԺ ամառային դպրոցի ապաքաղաքական լինելու և այլ նպատակներ ունենալու մասին, ունենալով բանախոսության նյութ, որը վերաբերում էր պետական կառավարման ձևերը, ՀՀ պետական կառավարման ներկայիս ձևը, մոտ 20 րոպե խոսեց այն թեմայով, որով պետք է խոսեր, իսկ մնացած մեկ ժամը օգտագործեց սև ու սպիտակի բաժանելու, ընդդիմությանը թիրախավորելու, պատմական հայրենիքը պետությանը հակադրելու, ներազգային ատելություն տարածելու և շատ տգեղ էմոցիոնալ մանիպուլյացիաներով վերջերս ստորագրված պայմանագիրը երիտասարդների վրա «վաճառելու» համար։
Անհանգստությանս մասին ահազանգել եմ նաև դպրոցի կազմակերպիչներին, ովքեր խոստացել են խոսքս տեղ հասցնել։ Կարծում եմ՝ կա նաև հանրայնացման կարիք:
Հ.Գ. Էս մտահոգ դեմքերով նկարն էլ ուշադրության համար թող մնա։
ԱԺ-ն պարզաբանում էր տարածել ԱԺ ամառային դպրոցի մասնակցին դպրոցից հեռացնելու վերաբերյալ.
«Անդրադառնալով համացանցում տարածված գրառումներին եւ մեկնաբանություններին՝ կապված Ազգային ժողովի «Ամառային դպրոց» չորրորդ ծրագրի մասնակիցներից մեկի հեռացման հետ՝ տեղեկացնում ենք, որ վերջինս հեռացվել է ծրագրից համացանցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ (կեղծ գրառմամբ փորձել է վարկաբեկել ԱԺ «Ամառային դպրոց» ծրագիրը) հրապարակելու պատճառով: Վերոնշյալ մասնակցի օրինական ներկայացուցիչը (ծնողը) հրավիրվել է Ազգային ժողով՝ քննարկելու իր երեխայի դիտարկումները ծրագրի հետ կապված, եւ զրույցի ընթացքում պարզվել է, որ մասնակիցն արդեն ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություն եւ չի համապատասխանում ծրագրով նախատեսված ավագ դպրոցի աշակերտ լինելու պահանջին, ինչն արդեն իսկ հիմնավոր պատճառ է նրան «Ամառային դպրոցից» հեռացնելու համար: Հիմք ընդունելով այդ տեղեկությունը եւ կատարված հրապարակումները՝ մասնակիցը հեռացվել է «Ամառային դպրոցից»: Այս որոշումն ընդունելու եւ «Ամառային դպրոցի» գործունեության հետ կապված ցանկացած այլ մեկնաբանություն կամ տարածված հայտարարություն չեն համապատասխանում իրականությանը»։
ԱԺ ամառային դպրոցի մասնակից Դավիթ Ղազարյանն, ի պատասխան ԱԺ պարզաբանման, ֆեյսբուքյան գրառմամբ նշում է.
«Մի վերջին անգամ պարզաբանում պարզաբանման չպարզաբանվածի մասին: ԱԺ-ն պարզաբանեց, թե ինչու են ինձ հեռացրել։ Պարզաբանման մեջ նշվում է, որ ծնողիս հետ խոսելիս պարզ է դարձել, որ արդեն բուհի ուսանող եմ։ Իմիջիայլոց, կարող եք շնորհավորել, ընդունվել եմ ԵՊՀ։ Բայց ցանկանում եմ նշել, որ երբ բացվեցին ԱԺ ամառային դպրոցի հայտերը, ես դեռ բուհ ընդունված չէի և նույնիսկ դեռ ատեստատս չէի ստացել դպրոցից։ Այն հարցին, թե որ դասարան եմ, պատասխանել եմ՝ 12-րդ, բայց այո, պետք է նշեի, որ ավարտել եմ, բայց ատեստատս չեմ ստացել։ Տարիքս, ծննդյանս տարեթիվը, դպրոցս հայտի մեջ լրացրել եմ ճշգրիտ։ ԱԺ ամառային դպրոցի կազմակերպչական թիմը ընդհանուր թյուրիմացությունը փորձում է որպես իմ կողմից կեղծիք ներկայացնել հանրությանը՝ փորձելով սևացնել ինձ ու ստեղծել տպավորություն, որ տարիքային մեծ տարբերություն կա իմ ու մյուս մասնակիցների միջև։ Նշեմ, որ ես ընդամենը 17 տարեկան եմ: Իմացա, որ նախորդ սերունդների ժամանակ ևս եղել են նմանատիպ դեպքեր, երբ մասնակիցը մասնակցել է ամառային դպրոցին, երբ ընթացքում ընդունվել է բուհ։
Կազմակերպչական թիմը այդ մասին իմանալուց հետո չի հեռացրել մասնակցին, և մասնակիցը ավարտել է դպրոցը։ (Եթե ցանկանում ենք պարզաբանել և բացահայտել նման դեպքերը, կարելի է խորանալ) Բայց նույնիսկ եթե լինեի մագիստրատուրայի ուսանող, դա ոչ մի կերպ չէր արդարացնելու այն, ինչ տեղի է ունեցել ԱԺ դռներից ներս և ընդամենը որի մասին ես բարձրաձայնել էի։
Իշխանության ներկայացուցչի կողմից տեղի է ունեցել կուսակցական քարոզ, որի մասին բարձրաձայնումը հանգեցրել է ԱԺ ամառային դպրոցից հեռացման։ Փաստը սա է։ Հուսով եմ` պարզաբանման կարիք էլ չի լինի, քանի որ շարունակ պարզաբանումները է՛լ ավելի զավեշտալի իրավիճակի մեջ են դնում կազմակերպիչներին և այս ամենը դառնում է ծիծաղելի։
Հ.Գ. Շնորհակալ եմ բոլոր ընկերներիս և արդարամիտ մարդկանց, ովքեր արձագանքում են և անտարբեր չեն անցնում այս ամենի կողքով։
Կեցցե այն Հայաստանը, որը վաղը բերելու ենք»։