Գերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտը խորիմաստ գնահատական է տվել հայ ժողովրդին. Լևոն Տեր–Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել հիշեցնելով Իմանուիլ Կանտի գնահատականը հայերի մասին։
Նա, մասնավորապես, գրել է. «Իմանուիլ Կանտը հայերի մասին
Հայ պատմաբաններից եւ փիլիսոփաներից շատերն, անշուշտ, գիտեն այն մասին, որ 18–19-րդդարերի (1724–1804 թթ.) գերմանացի հռչակավոր փիլիսոփա Իմանուիլ Կանտը խորիմաստ գնահատական է տվել հայ ժողովրդին։ Իրապես դա այնպիսի մի պատվաբեր գնահատական է, որը պարտավոր է գիտենալ յուրաքանչյուր կրթված հայ։ Ուստի պարտքս եմ համարում մեր հանրությանը ներկայացնել Կանտի «Մարդաբանությունը պրագմատիկ տեսանկյունից» գրքի հայերին վերաբերող հատվածը՝ հայերեն եւ ռուսերեն լեզուներով.
«…Քրիստոնյա մի այլ ժողովրդի՝ հայերի մոտ տիրում է առեւտրական ոգու մի յուրահատուկ շնորհ։
Նրանք հետիոտն ճանապարհորդելով Չինաստանի սահմաններից մինչեւ Գվինեական ափի Կորսո հրվանդան զբաղվում են ապրանքափոխանակությամբ։ Դա վկայությունն է այդ իմաստուն եւ աշխատասեր ժողովրդի յուրահատուկ ծագման՝ ժողովուրդ, որը Հյուսիս-Արեւելքից շարժվելով դեպի Հարավ-Արեւմուտք կտրում-անցնում է համարյա ամբողջ Հին Աշխարհը եւ ունակություն է դրսեւորում արժանանալու բոլոր այն ժողովուրդների սիրալիր հյուրընկալությանը, որոնց մոտ նրանք հանգրվանում են։ Դա ապացուցում է նրանց բնավորության գերազանցությունը (որի ձեւավորման նախասկիզբը մենք այլեւս չենք կարող ուսումնասիրել)»։