211652_close_icon
views-count2746 դիտում article-date 15:00 22-04-2016

«Պարտականություն: Դու վեհ, մեծ խոսք ես ... Դա հենց այն մեծն է, որը բարձրացնում է մարդուն իր իսկ նկատմամբ»․ Իմանուիլ Կանտ

Իմանուիլ Կանտը (1724 - 1804) գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիրն է։ Նա ծնվել է Պրուսիայի մայրաքաղաք Քյոնիգսբերգում, արհեստավորի ընտանիքում։ Կանտի ողջ կյանքն անցել է Քյոնիգսբերգում։ Ստանալով միջնակարգ կրթություն՝ նա սովորում է տեղի համալսարանի աստված աբանական ֆակուլտետում, որն ավարտելուց հետո շուրջ տասը տարի զբաղվում է տնային ուսուցչությամբ։ 1755 թ. հաջողությամբ պաշտպանելով երկու ատենախոսություն՝ նա սկսում է դասավանդել Քյոնիգսբերգի համալսարանում որպես պրիվատ դոցենտ։ Կանտը դասախոսություններ էր կարդում ոչ միայն մետաֆիզիկայի, տրամաբանության և բարոյագիտության, այլև մաթեմատիկայի, ֆիզիկայի, աշխարհագրության և մարդաբանության վերաբերյալ։ 1770 թ. ստանալով պրոֆեսորի պաշտոն՝ նա գլխավորում է մետաֆիզիկայի և տրամաբանության ամբիոնը, իսկ ավելի ուշ՝ դառնում փիլիսոփայության ֆակուլտետի դեկան և համալսարանի ռեկտոր։ Նա մահացավ 1804 թ.։

Նմանատիպ նյութեր