Փաշինյանը միտումնավոր, դիտավորյալ կերպով չի օգտագործել միակ, թեկուզ և տեսական հնարավորությունը պատերազմը կանխելու՞, որպեսզի պաշտպանի անկախությունը ումի՞ց, Արցախից․ Տաթևիկ Հայրապետյան
Խաղաղության իրական ու վատնվող հնարավորության մասին։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«ՀՀ գերագույն գլխավոր ստատուսագրի, ով համատեղության կարգով նաև ՀՀ վարչապետ է, ուղերձը Անկախության հռչակագրի ընդունման 35 ամյակի առթիվ դարձավ յուրահատուկ ու անգամ ինձ համար անսպասելի ինքնախոստովանական ցուցմունք։ Իր՝ ոչ բարով ուղերձում նա ասում է․ «Ի վերջո, ինչու՞ մինչև 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր Կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44–օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները և կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության և պետականության կորստի․․․»։
Այսինքն՝ ի՞նչ է սա նշանակում, որ նա միտումնավոր, դիտավորյալ կերպով չի օգտագործել միակ, թեկուզ և տեսական հնարավորությունը պատերազմը կանխելու՞, որպեսզի պաշտպանի անկախությունը ումի՞ց, Արցախից։ Ընդ որում, նախորդիվ այլ «կրուտիտներ» էր կիրառում՝ օրինակ 2022 թվականի ապրիլին ասում էր՝ «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի․․․»։
Սրանք կոնկրետ ցուցմունքներ են, որոնք ես առնվազն չեմ կարող այլ կերպ մեկնաբանել, քան կամ հոգեկան խնդիրներ ունեցող մարդու վարք կամ անթաքույց կոլաբորացիոնիզմ՝ դասական իմաստով։ Ես ազնվորեն կասեմ՝ շատ համառորեն հրաժարվել եմ հավատալ, որ Փաշինյանը եկել է իշխանության 2018-ին Արցախը հանձնելու մղումներով։ Միգուցե, քանի որ այդ շրջանում եղել եմ նաև «Իմ քայլը» թիմի պատգամավոր և չեմ ուզում հավատալ, որ հնարավոր էր այդ կարգի դերասանություն անել, գոռալ «Արցախը Հայաստան է և վերջ» կամ ասել, որ վարչապետի պաշտոնում առաջին այցը կատարում է Արցախ, քանի որ այն համարում է գերտերություն։ Կամ այլ կերպ ասած՝ Արցախի հանդեպ սիրո թատրոնը խաղալ՝ այն հանձնելու միտումով։ Չգիտեմ, ինքս կուզեմ իմանալ նրա քայլերի իրական դրդապատճառները, հույս ունեմ այս ամենը կպարզի քննությունը, երբ մի օր Փաշինյանը և նրա հետ թիմակից ու որոշում կայացնող ոմանք կանգնեն արդար դատավարության առջև։ Դա թողնենք հետոյին։ Բայց, այստեղ կա մեկ այլ գործոն։ Նույն Փաշինյանը, որը վաշինգտոնյան հանդիպումից հետո օրը 24 ժամ գոռում է, որ խաղաղություն է բերել, իրականում հայ ժողովրդից ու Հայաստանի Հանրապետությունից գողանում է խաղաղության իրական հնարավորությունը։ ԱՄՆ միջնորդության կարևոր նշանակության մասին ինքս խոսել և գրել եմ։ Դա իրոք հնարավորություն է ոչ միայն սեփական խնդիրներն առաջ մղելու համար, այլ ստեղծված ժամանակավոր պատուհանը ճիշտ կիրառելու համար։
Եթե Ալիևը Թրամփի առաջ պարտավորվում է չգնալ ագրեսիայի, ապա դա թեև ոչ երկարատև, բայց կարևոր հնարավորություն է վերականգնվելու, տագնապային իրավիճակը թոթափելու, հստակ, մտածված աշխատանք ձեռնարկելու մեր պետության պաշտպանության ու հզորացման համար։ Մենք 2020-ից հետո իրոք շունչ քաշելու կարիք ունենք, բայց այս ստեղծված բացառիկ հնարավորությունը Փաշինյանն ուղղում է մեր դեմ, նա պատրաստվում է օգտագործել այս շրջանը ոչ թե ՀՀ-ի հզորացման համար՝ թե՛ քաղաքական, թե’ տնտեսական և թե’ ռազմական առումով, այլ մեր պետության հետագա կազմաքանդման համար։ Նա, փաստացի հավատարիմ մնալով Ալիևի երազանքների իրագործման իր առաքելությանը, շարունակում է պայքարել մեր պետության հիմքերի դեմ՝ բանակ, եկեղեցի, մշակույթ, պատմություն, ՀՀ սահմանադրություն, Անկախության հռչակագիր և այլն։ Նա շարունակում է պառակտման, կեղծ ու վտանգավոր օրակարգերի ստեղծման իր քաղաքականությունը։
Նա խլում է մեր թանկ ու չվերականգնվող ժամանակը, խլում է մեզանից իսկապես կայուն, երկարատև խաղաղություն ունենալու հեռանկարը։ Իսկ ժամանակը ոչ թե գալիս է, այլ գնում է, և 2020-ից հետո մեզ համար ստեղծված բոլոր հնարավորությունները մսխվեցին հենց Փաշինյանի քայլերի հետևանքով։ Նա իր իշխանության պահպանումը կապել է Ալիևի կամքի հետ, դրա համար էլ կատարում է այնտեղից եկող բոլոր հրահանգները, իսկ տարիներ անց անում դրա մասին ինքնախոստովանական ցուցմունքներ։
Ինչ ասեմ՝ պետք է հրատապ գտնել խնդրի քաղաքական ու բովանդակային լուծումը, դա հայկական հանրային դաշտի գերխնդիրն է։ Իրապես, ափսոս է մեզ ընձեռնված հնարավորությունը, ափսոս է այս թանկ ժամանակը, ափսոս է խաղաղության հեռանկարը կորցնելը, ափսոս է Հայաստանի Հանրապետությունը, ափսոս են մեր մարդկային կյանքերը, որոնք զոհելուց հետո մեզ պետք է հեքիաթներ պատմեն, որ դա արել են՝ հանուն «անկախության»՝ իրականում մեր պետությունը դնելով Ադրբեջանից ուղղակի կախվածության մեջ․․․»։