211652_close_icon
views-count985 դիտում article-date 21:33 16-10-2023

Ադրբեջանն ամեն ինչ անելու է Արցախից հայկական հետքն ու հազարամյա մշակութային ժառանգությունը ջնջելու համար․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Ֆրանցիսկոս Պապը Լեռնային Ղարաբաղում հայոց վանքերը պաշտպանելու կոչ է արել: «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետ կապված մտահոգությունս չի մարել: Բացի տեղահանվածների լուրջ հումանիտար իրավիճակից, կցանկանայի նաև հատուկ կոչ անել վանքերի և աղոթատեղիների պաշտպանության համար», - ասել է Կաթոլիկ եկեղեցու հովվապետը: Այս լուրը տարածվել էր մեկ օր առաջ։

Երեկ՝ Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևն այցելել է օկուցապված Ստեփանակերտ, այսօր այցի վերաբերյալ Ադրբեջանի հանրային հեռուստաալիքը տեսանյութ է տարածել, որտեղ արդեն երևում է, որ հանված է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչը։ Սա ոչ միայն հայատյացության, այլև քրիստոնեական կրոնի հանդեպ անհարդուրժողականության հերթական դրսևորումն է, էլ չեմ ասում Պապի կոչի հանդեպ բացահայտ արհամարհանքը։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն ամեն ինչ անելու է Արցախից հայկական հետքն ու հազարամյա մշակութային ժառանգությունը ջնջելու համար․․․»,- գրել է նա։ 

Նմանատիպ նյութեր