Կիևում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 մարդ վիրավորվել է
Կիևի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վիրավորների թիվը հասել է 3-ի: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` դեռ հայտնի չէ, թե ինչ վնասվածքներ են նրանք ստացել:
Ոստիկանության տվյալներով` այսօր` Ուկրաինայի անկախության օրը, կառավարության շենքի մոտ պայթեցրել է որոտացել: Այն տեղի է ունեցել «Դինամո» մարզադաշտի և կառավարության շենքի միջև` Խրուշևսկի փողոցում:
Այդ վայրից ոչ հեռու Ուկրաինայի անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպվել էր ռազմական տեխնիկայի ցուցահանդես:
Իրավապահ մարմինների աշխատակիցները միջադեպը որակել են «խուլիգանություն»: