211652_close_icon

«Նիկոլի օրը օր չի՝ առանց ստի»․ Ռուբեն Մխիթարյան

views-count616 դիտում article-date 22:13 22-08-2025
Հանրային գործիչ Ռուբեն Մխիթարյանը Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա «թվաբանությանն» է անդրադարձել․


«Այսօր Նիկոլը գրում է, որ մայիս-հունիս-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան այցելել է «ռեկորդային» թվով զբոսաշրջիկ (տես՝ նկար 1):

Ենթադրենք, որ դա այդպես է, բայց հարց է առաջանում.

Իսկ ինչու՞ մեծն վիճակագիրը չի անդրադառնում հունվար-փետրվար-մարտ-ապրիլ ամիսներին:

Դա հասկանալու համար այցելում ենք armstat.am կայքը և տեսնում, որ ա՛յ հենց դրանք Նիկոլին ոչ ձեռնտու տվյալներ են (տես՝ նկար 2):

2024 թվականի հունվար-հունիսին ՀՀ այցելել է 946 162 զբոսաշրջիկ, իսկ 2025 թվականի հունվար-հունիսին՝ 907 135 զբոսաշրջիկ, այսինքն՝ 39 027 -ով պակաս:



Եթե նույնիսկ սրան գումարենք հուլիսի թվերը նույնպես (2024 թ.՝ 237 603, 2025 թ.՝ 263 592), ապա դարձյալ 2025 թվականին հունվար-հուլիս ամիսներին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս կլինի 13 038-ով:

Նիկոլական «մաթեմատիկա»: Կիսաճշմարտությունների թվաբանություն»:

Նմանատիպ նյութեր