211652_close_icon

Սահմանվել են ՀՀ տարածքում nրսի կենդանիների համար թույլատրելի չափաքանակներն ու ժամկետները

views-count862 դիտում article-date 19:17 22-08-2025
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է․ սահմանվել են 2025-2026 թվականների ընթացքում ՀՀ տարածքում (բացի բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար թույլատրելի չափաքանակներն ու ժամկետները։

Որսի ընթացքում խստիվ արգելվում է․
• որս կատարել առանց համապատասխան թույլտվության,
• որս իրականացնել արգելված որսագործիքներով և միջոցներով,
• որս կատարել արգելված վայրերում և արգելված ժամերին,
• խախտել կենդանական աշխարհի պահպանության կանոնները։

Որսի կանոնների խախտման դեպքում սահմանված են վարչական և քրեական պատասխանատվության միջոցներ։

Ապօրինի որսի ընթացքում օգտագործվող անձնական սեփականություն հանդիսացող զենքերն ու այլ միջոցները ԲԸՏՄ հայցապահանջով Դատարանի կողմից ենթակա են բռնագրավման։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնելու ՀՀ բոլոր որսահանդակներում։
Որսի կանոնների խախտումների վերաբերյալ տեղեկությունները կարող եք փոխանցել «Թեժ գիծ»

119 հեռախոսահամարին կամ պաշտոնական հարթակների միջոցով՝

https://www.facebook.com/ecoinspect.am
https://e-request.am/hy
https://www.ecoinspect.am/hy/contact։  

Նմանատիպ նյութեր