Քեզ բացակա չենք դնի, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Իլյա Հակոբյան. դու էլ՝ իբրև արծիվ, սավառնում ես երկնքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աբովյանի զինվորական պանթեոնում է ամփոփված Արցախյան 44-օրա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Իլյա Հակոբյանը:
Գրեթե ամեն օր հերոսի շիրիմին են այցելում ոչ միայն հարազատները, ընկերներն ու բարեկամները, այլև երկրային կյանքում նրան չճանաչածները, ովքեր ոչ միայն ծաղիկներ են խոնարհում, այլև խնկարկում են:
Ցանկացած այցելու, ծանոթանալով հերոսի կյանքին, ասում է՝ 44 օրյա պատերազմի մի Զորավար Անդրանիկ, մի Մոնթե, սպարապետ Վազգեն Սարգսյան և մյուս լեգենդար հերոսների կողքին Արցախյան պատերազմի մասին գրելիս պետք է նաև Իլյայի ու նրա նման բոլոր հերոսների անունները ոսկե տառերով գրվի, ու ինչքան էլ շատերը փորձեն Արցախյան պատերազմը մատնեն մոռացության, միևնույն է՝ ինչպես Զորավար Անդրանիկի մասին էին ասում, այնպես էլ արցախյան բոլոր պատերազմներում նահատակածներին կարելի է ուղղել.
Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
Թնդացնում ես երկինք, գետինք տենչավառ,
Սուրբ անունդ պետք է հիշվի դարեդար.
Հսկա լերինք քեզ ապաստան, Անդրանի՛կ:
Թշնամիներ երբ լսեն քո անունը,
Օձերի պես պիտ սողան իրանց բույնը,
Երակներիդ ազնիվ քաջի արյունը
Չցամաքի մինչ հավիտյան, Անդրանի՛կ:
Հայոց կուսանք դափնյա պսակ թող հյուսեն,
Քնքույշ ձեռամբ քո ճակատը պսակեն,
Գոհարներով անվախ կուրծքդ զարդարեն,
Կեցցե՛ս հավետ դու անսասան, Անդրանի՜կ:
Հայաստանի սոխակները քեզ համար
Թող դայլայլեն գիշեր-ցերեկ անդադար
Անհաղթ մնաս դու քաջ, կռվի սիրահար,
Հայրենիքին տեր ու պաշտպան, Անդրանի՛կ։
Իլյա Խաչատուրի Հակոբյանը ծնվել է 2002 թվականի հունվարի 12-ին` Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում:
Սովորել է հարազատ գյուղի՝ Մհեր Դանիելյանի անվան միջնակարգ դպրոցում:
2017-2018 թվականներին սովորել է Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում։
Մեկ ամսվա մեջ ֆիզիկական բարձր պատրաստվածության շնորհիվ ճանաչվել է «Լավագույն զինվոր-մարզիկ» և պարգևատրվել մեդալով։ Վարժարանում ուսանելու տարիներին մասնակցել է ստեղծագործական մրցույթների և պարգևատրվել պատվոգրերով: Մասնակցել է «Հայ ասպետ» հեռուստախաղին:
Իլյան զբաղվում էր սպորտով. վոլեյբոլիստ էր։
Դպրոցում և վարժարանում ուսանելու տարիներին ակտիվ մասնակցել է մարզական տարբեր մրցաշարերի՝ վոլեյբոլի պատանեկան և երիտասարդական մրցաշարերին, Ստեփանակերտում կազմակերպված հնգամարտի մրցումներին, Արցախի, ՀՀ մարզերի, Երևան քաղաքի «Սպարտակիադա» մարզական միջոցառմանը՝ Արցախում գրավելով 1-ին, ՀՀ-ում՝ 2-րդ պատվավոր տեղերը։
Ընդունվել էր Արցախի պետական համալսարանի ֆիզկուլտուրայի ֆակուլտետի «Վոլեյբոլ» բաժինը: Երազում էր հարազատ գյուղում վոլեյբոլի դպրոց հիմնել և մարզել երեխաներին: Չի հասցրել ուսանողական նստարանին նստել։
2020 թվականի օգոստոսի 10-ին զորակոչվել է բանակ և ծառայության անցել Հադրութի N զորամասում։ Իլյան ընդամենը 1,5 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը։
Մասնակցել է Հադրութի, Մարտունու և Շուշիի մարտերին։ Պատերազմի առաջին օրերին վաշտի կեսը զոհվել է, վիրավոր ու զոհված ընկերներին ինքն ու իր ընկերներն են հանել մարտադաշտից։
Զանգել է 8 օր անց ու ասել` մամ, կամիկաձեն անցել է գլխիս վրայով, փրկվել եմ։
Թեթև վիրավորվել էր, շապիկով կապել իր վերքը և շարունակել մարտը: Նոյեմբերի 7-ից ընտանիքի անդամները չեն կարողացել կապ հաստատել նրա հետ։
Վերջին մարտը մղել է Շուշիում` շրջափակման մեջ հայտնվելով։ Իլյան անմահացել է նոյեմբերի 9-ին` Շուշիում, գլխի հրազենային վիրավորումից։ Կրծքի վրա դանակի հետքեր են եղել։
ԱՀ նախագահի հրամանով Իլյա Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Արիություն», «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» կողմից՝ «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալներով, «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի» կողմից «Արցախ»շքանշանով:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի