211652_close_icon

Կոբախիձեն Արևմուտքին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ

views-count439 դիտում article-date 19:25 20-08-2025
Արևմուտքը կրկնակի չափանիշներ է կիրառում՝ ներկայիս Մոլդովան և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմը հռչակելով ժողովրդավարության փարոս, միաժամանակ շանտաժի ենթարկելով վրացական իշխանություններին, հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Եկեք կրկին համեմատենք Մոլդովան մեր երկրի հետ։ Այս երկիրը խրված է կոռուպցիայի մեջ, ունի չափազանց թույլ (պետական – խմբ.) ինստիտուտներ։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա վերջին չորս տարիների ընթացքում՝ 2021-2024 թվականներին, մենք Մոլդովայի տնտեսության հետ տարբերությունը մեծացրել ենք ավելի քան 11 միլիարդ դոլարով։ Սա նշանակում է, որ մեր բյուջեների միջև տարբերությունը մեծացել է ավելի քան 3 միլիարդ դոլարով։ Սակայն Մոլդովան հայտարարվել է ժողովրդավարության նոր փարոս, ինչպես իր ժամանակին Սաակաշվիլիի կառավարությունն էր։ Սա վկայում է երկակի ստանդարտների մասին, և այդ երկակի ստանդարտների պատճառներից մեկն այն է, որ եվրոպական բյուրոկրատիան անկախ չէ։ Այն գործում է բացառապես արտաքին ուժերի թելադրանքով»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։
 

Նմանատիպ նյութեր