211652_close_icon

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ «Սքեյթ պարկ»-ի տարածքից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանություն են տեղափոխվել մի խումբ երիտասարդներ, որոնց մեջ կա նաև անչափահաս

views-count2080 դիտում article-date 14:52 20-08-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 8-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Սքեյթ պարկ»-ի տարածքում մի խումբ երիտասարդների միջև տեղի է ունենում վիճաբանություն, որը ուղեկցվում է փոխադարձ հարվածներով։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում մի խումբ երիտասարդներ կոպիտ կերպով խախտելուվ հասարակական կարգը միմյանց հարվածներ են հասցրել և հնչեցրել են հայհոյանքներ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Ոստիկանները ու պարեկները նշված վայրից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչներ 19-ամյա Սերգեյ Պ․-ին, 16-ամյա Ա․ Շ․-ին, 27-ամյա Սերյոժա Ն․-ին և Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Ռուբեն Խ․-ին։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր