211652_close_icon

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի հետ հանդիպումը

views-count1168 դիտում article-date 23:45 19-08-2025
2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

Այսօր՝ օգոստոսի 19-ին, Պորտուգալիայի հավաքականի և իտալական «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն բուժզննում է անցել, որը հաստատել է նրա աջ սրունքի մկանային վնասվածքը։ Վնասվածքը նա ստացել է «Բարիի» դեմ Իտալիայի գավաթի խաղում (2:0):

Լրագրող Անտոնիո Վիտյելոյի փոխանցմամբ՝ պորտուգալացի ֆուտբոլիստը բաց կթողնի Ա Սերիայի առաջին տուրի «Կրեմոնեզեի» դեմ հանդիպումը, որը նախատեսված է օգոստոսի 23-ին։ Նրա մասնակցությունը երկրորդ տուրի՝ «Լեչեի» հետ խաղին, նույնպես կասկածելի է։

Մկանային վնասվածքները լինում են թեթև, միջին և ծանր աստիճանի։ Թեթև վնասվածքի դեպքում ապաքինումը տևում է մոտ երկու շաբաթ։ Հաշվի առնելով սա՝ մեծ է հավանականությունը, որ Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը։ Միջազգային լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։

Նմանատիպ նյութեր