Դանիայի վարչապետը քննադատել է Նեթանյահուին
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ նրան անվանելով «խնդրահարույց» և ասել, որ Իսրայելն ավելի լավը կլիներ առանց նրա ղեկավարման։
«Այո», – դանիական Jyllands-Posten թերթին տված հարցազրույցում Ֆրեդերիկսենը պատասխանել է, թե արդյոք կարծում է, որ Իսրայելն ավելի լավ վիճակում կլինի, եթե Նեթանյահուն այլևս վարչապետ չլինի։ Նրա խոսքով՝ Իսրայելի ներկայիս կառավարությունը գործում է «Իսրայելի շահերի դեմ»։
«Նեթանյահուն այժմ ինքնին խնդիր է։ Անզեն աչքով էլ պարզ է, որ մեզ համար շատ դժվար է ազդել Իսրայելում տեղի ունեցողի վրա։ Մեր կարծիքով, այս կառավարությունը չափազանց հեռու է գնում», – հավելել է Դանիայի վարչապետը։