211652_close_icon

Նախագծի հաստատումը կթաղի Պաղեստինի պետության գաղափարը. Իսրայելն արագացնում է Արևմտյան ափին բնակավայրերի կառուցումը

views-count424 դիտում article-date 11:23 15-08-2025
Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը հայտարարել է Արևմտյան ափին՝ Արևելյան Երուսաղեմի և Մաալե Ադումիմ բնակավայրի միջև ընկած տարածքում, ավելի քան 3000 նոր բնակելի միավորների շինարարությունը հաստատելու ծրագրերի մասին։ 

Սմոտրիչի խոսքով՝ նախագծի հաստատումը «կթաղի պաղեստինյան պետության գաղափարը»։ The Jerusalem Post-ը նշում է, որ դեռևս պարզ չէ՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն կաջակցի՞ Սմոտրիչի ծրագրին, թե՞ ոչ։

Բնակարանաշինության տարածքը համարվում է խիստ վիճահարույց, քանի որ այնտեղ շինարարությունը կարող է բաժանել Արևմտյան ափը հյուսիսային և հարավային մասերի՝ խաթարելով ապագա պաղեստինյան պետության տարածքային հիմքերը։

Ներկայումս մոտ 700,000 իսրայելցի բնակիչներ ապրում են Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում՝ տարածքներ, որոնք պաղեստինցիները համարում են իրենց պետության մաս։

Նմանատիպ նյութեր