211652_close_icon

Քաղաքապետարանը շարունակում է ապամոնտաժել ապօրինի շինությունները

views-count850 դիտում article-date 22:40 13-08-2025
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ գերատեսչությունը հետևողականորեն շարունակում է համայնքային հողերն ապօրինի կառուցված ավտոտնակներից, ինքնակամ կառույցներից և զավթված հողատարածքներից ազատելու գործընթացը։

«Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր՝ խաղահրապարակներով և կանաչապատ գոտիներով։

Նույն աշխատանքներն իրականացվել են նաև Հալաբյան փողոցի 31 հասցեում․ ապամոնտաժվել են ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը, և տարածքում կկառուցվի նոր, հարմարավետ բակ։

Համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու և երևանցիների համար ժամանակակից ու բարեկարգ միջավայր ստեղծելու աշխատանքները շարունակվում են Երևանի բոլոր վարչական շրջաններում»,- ասված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր