211652_close_icon

Արգիշտի Քոթանջյանը նշանակվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնի պետ

views-count736 դիտում article-date 15:36 13-08-2025
Արգիշտի Քոթանջյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնի պետ

Արգիշտի Ժորայի Քոթանջյանի կենսագրությունը

Ծնվել է 1987 թվականի օգոստոսի 21-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2021-2025թթ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,
2018-2021թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի պետի տեղակալ,
2015-2018թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի քննիչ, ապա՝ Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչ,
2011-2014թթ. - ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր,
2009-2011թթ. - ՀՀ ոստիկանության տրանսպորտային վարչության «Երևան» կայարանի գծային բաժնի «Կարմիր Բլուր» կայարանի գծային կետի տեսուչ,

Կրթություն

2009 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը,
2014 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։

Պարգևներ

Խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած չէ։

Նմանատիպ նյութեր