211652_close_icon

Որոշ դասագրքեր չեն հասցրել հրատարակել նոր չափորոշիչներով. տվյալ առարկաները կդասավանդվեն հին դասագրքերով. Սվաջյան

views-count1429 դիտում article-date 12:37 13-08-2025
Ուզում եմ նշել, որ այս տարվա համար բոլոր այն դասարաններում, որտեղ չափորոշիչը ներդրվելու է, և նաև այն դասարաններում, որտեղ նախորդ տարի էր ներդրվել չափորոշիչը, սակայն դասագրքեր չէին հրատարակվել՝ հիմնականում բոլոր մրցույթները կայացել են, դասագրքերը տպագրվել են: Այս մասին ասուլիսի ժամանանակ՝ պատասխանելով ուսուցիչների կողմից նախապես ներկայացված հարցերին, ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նա նշել է, որ դասագրքերի մի մասը արդեն առաքվել է և ներկայումս բաշխման փուլում է, իսկ մնացածը կառաքվի և կբաշխվի մինչև օգոստոսի 25-ը։ Միևնույն ժամանակ, որոշ դասարանների համար որոշ առարկաների դասագրքեր դեռևս բացակայում են։ Դրանք են՝
  • Քիմիա՝ 10-րդ և 11-րդ դասարաններ,
  • Կենսաբանություն՝ 10-րդ և 11-րդ դասարաններ,
  • Հանրահաշիվ՝ 11-րդ դասարան,
  • Ռուսերեն՝ 11-րդ դասարան,
  • ՆԶՊ (Նախնական զինվորական պատրաստություն)՝ 9-րդ և 11-րդ դասարաններ,
  • Ֆրանսերեն՝ 5-11-րդ դասարաններ:
«Նշված դասարաններում այդ առարկաները դասավանդվելու են հին դասագրքերով: «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ)  հիմնադրամի կողմից դպրոցները կստանան լրացուցիչ ուղeցույցներ, ձեռնարկներ, որոնք կօգնեն հին դասագրքերում առկա նյութերն այնպես կիրառել, որ ապահովվի համապատասխանությունն նոր չափորոշչին», - ասել է Սվաջյանը:

Նա հավելել է, որ ևս երկու դասարանների երկու առարկանների դասագրքեր չկան, որոնց մրցույթն արդեն հայտարարված է: Այդ դասագրքերն են 11-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի դասագիրքը և 10-11-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» դասագրքերը:

Նմանատիպ նյութեր