211652_close_icon

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ

views-count478 դիտում article-date 21:15 12-08-2025
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ձեռքբերված պայմանավորվածություները նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանային փոխգործակցության և խաղաղության համար:

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կողմից այս պատմական հանգրվանի կապակցությամբ հնչած ուղերձի համար:

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև երկկողմ գործընկերության օրակարգին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր