211652_close_icon

Telcell ընկերությունը 18 տարեկան է

views-count1846 դիտում article-date 15:48 12-08-2025
Հայաստանի վճարահաշվարկային խոշորագույն ընկերություններից մեկը՝ Telcell-ը, 18 տարեկան է։ Ընկերությունը, դիրքավորվելով որպես Հայաստանի ֆինանսական ազգային օպերատոր, 2007 թվականից կառավարում է ֆինանսների շարժը երկրում՝ հաճախորդներին առաջարկելով ֆինանսական ծառայություններ և պրոդուկտներ՝ դասականից մինչև նորարարական:
 
Արդեն 18 տարի ընկերության ջանքերն ուղղված են ֆինանսական ոլորտը կանխիկից թվայինի փոխակերպելուն, քանի որ ժամանակակից տեխնոլոգիական լուծումները նոր հնարավորություններ են ստեղծում թե՛ անհատների, թե՛ ընկերությունների համար։ 

Telcell-ի յուրաքանչյուր պրոդուկտ ստեղծվում է մարդկանց կյանքը հարմարավետ և արդյունավետ դարձնելու համար։ Ընկերությունը շարունակում է ընդլայնել իր ծառայությունների շրջանակը՝ այն համապատասխանեցնելով օգտատերերի պահանջներին։

Telcell ընկերությունը ծննդյան տարեդարձի առթիվ պատրաստել է նվերներ և խաղարկություն օգտատերերի համար․

Օգոստոսի 11-ից սեպտեմբերի 8-ը կատարեք գործարքներ Telcell Wallet-ում և ստացեք նվերներ․
  • Միջազգային փոխանցումներ
  • Վարկի ստացում
  • «Վճարումներ» բաժնի մանուշակագույնով առանձնացված գործարքները:
Յուրաքանչյուր տեսակի գործարքի համար նախատեսված է 2 նվեր՝ 6 Iphone 16 TW, որոնցից մեկը տրվելու է գումարային առավելագույն գործարքներ կատարած մասնակցին, իսկ երկրորդ հաղթողն ընտրվելու է պատահականության սկզբունքով:

Կարևորը հիշեք` որքան շատ գործարք եք կատարում, այնքան մեծանում է հաղթելու հավանականությունը:

Խաղարկության արդյունքները կամփոփվեն մինչև սեպտեմբերի 20-ը։

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական
բանկի կողմից։

Նմանատիպ նյութեր