Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում․ DAF-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և ժամանած «Ծաղկահովիտ» առողջության կենտրոնի բժիշկները արձանագրել են նրա մահը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 89-րդ կմ հատվածում բեռնատար ավտոմեքենայի մոտ դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Ատակ Խուդավերդյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, և օպերատիվորեն ժամանած «Ծաղկահովիտ» առողջության կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը։
Տեղում Ապարանի հատկապես կարևոր գործերով ավագ տեսուչ Մախմուդովի գլխավորությամբ պարզել են, որ մահացածը Արագածոտնի բնակիչ, 50-ամյա Թաթուլ Մ․-ն է, ում ինքնազգացողությունը վատացել է և, մինչ բժիշկների ժամանումը, հանկարծամահ է եղել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Տեղում աշխատել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնի հերթապահ քննիչը, ում կողմից նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։