211652_close_icon

Իրավաբան Ամստերդամի մուտքը Հայաստան արգելելու պատճառը Սամվել Կարապետյանի գործն է

views-count2848 դիտում article-date 18:46 09-08-2025
Այսօր մամուլը գրեց, որ օգոստոսի 11-ին արդեն Հայաստան պետք է ժամանի մարդու իրավուքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Գրվեց, որ իշխանությունները որոշում են կայացրել երկիր չթողնել նրան։

Նոր տեղեկություններ են ի հայտ գալիս իրավաբանին Հայաստան չթողնելու վերաբերյալ, ըստ որոնց՝ իշխնության այդ կապրիզի պատճառը Սամվել Կարապետյանի գործն է։

Ռոբերտ Ամստերդամը Հայաստան է գալիս Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման գործով։

Ինչպես հայտնում եմ News.am-ը՝ իշխանությունը այս քայլով փորձում է առանց այն էլ անհիմն մեղադրանքով հարուցված գործի պատճառով նոր գլխացավանքի մեջ չընկնել, առանց այն էլ Կարապետյանի փաստաբանական թիմը մշտապես ապացուցում է քրգործի փուչ լինելը։ Իսկ Ռոբերտ Ամստերդամը աշխարհում հայտնի է որպես սկանդալային գործիչ, որը հանդես է եկել տարբեր երկրներում բավականին հայտնի հանրային, քաղաքական գործիչների պաշտպանությամբ։

Նմանատիպ նյութեր