211652_close_icon
views-count841 դիտում article-date 13:42 27-07-2023

Չեմ մասնակցել որոշ դաշնակցականների մուտքը Հայաստան արգելելու որոշման կայացմանը․ Զարեհ Սինանյան

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Սփյուռքի հայկական համայնքներ իմ այցերը չեն բոյկոտվում։Օրինակներ բերեք, ես էլ ձեզ 50 օրինակ բերեմ, որ չեն բոյկոտվում։ Ամիս, ամսաթվով ուղարկեք, պատասխանեմ։ Ես անցյալ տարի նվազագույնն ունեցել 50 հանդիպում, որոնցից մեկի ընթացքում ձեզ հայտնի շրջանակները կազմակերպել են խուլիգանական ակցիա»,- նշեց նա։

Զարեհ Սինանյանը տեղյակ չէ՝ ինչու է սփյուռքահայ դաշնակցականների մուտքը Հայաստան արգելվում։ Նա հավաստիացրեց, որ որոշ դաշնակցականների մուտքը Հայաստան արգելելու որոշման կայացմանը չի մասնկացել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Նիդեռլանդահայ դաշնակցական Ասլան Ասլանյանի մուտքը Հայաստան արգելվել է։

Նմանատիպ նյութեր