211652_close_icon

Ռուսաստանի դիրքորոշումը Պուտինի և Թրամփի միջև առաջիկա հանդիպմանը նախորդող ժամանակահատվածում չի փոխվել. Կրեմլ

views-count457 դիտում article-date 19:30 07-08-2025
Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշումը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա հանդիպմանը նախորդող ժամանակահատվածում չի փոխվել։ «Россия 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Այդպես է նա պատասխանել հարցին՝ արդյոք որևէ բան փոխվե՞լ է Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումներում բարձր մակարդակի բանակցություններից առաջ։ «Մեր դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել»,- ընդգծել է Ուշակովը։

Ուշակովը հաստատել է նաև, որ երկու առաջնորդների հանդիպման վայրն արդեն որոշված է, չնայած դեռևս ցանկալի չէ այն նշել։

Նմանատիպ նյութեր