211652_close_icon
views-count1264 դիտում article-date 09:52 06-08-2025

Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի կալանավորումը պարզապես իշխանության անձնական վրեժխնդրության հետևանքն է․ Աբրահամյան

Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի կալանավորումն ու նրա վրա «ահաբեկչի» գործ կարելը պարզապես իշխանության անձնական վրեժխնդրության հետևանքն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Դավիթն այն մարդկանցից է, ով իր սկզբունքային դիրքորոշումներն արտահայտելիս երբեք դրանցից հետ չի կանգնել, չի վախեցել ճնշումներից և սպառնալիքներից:

Դավիթն այսօր բանտում է, որովհետև պաշտպանել ու պաշտպանում է իր երկիրը ու չի կաշկանդվել ուղիղ ասելու, թե ով, երբ և ինչու մեր երկիրը վերածեց առևտրի օբյեկտի»,-գրել է Աբրահամյանը։

Նմանատիպ նյութեր