Բրազիլիայի Գերագույն դատարանը նախկին նախագահի նկատմամբ տնային կալանք է կիրառել
Բրազիլիայի Գերագույն դատարանը որոշել է նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի նկատմամբ տնային կալանք կիրառել՝ սոցիալական ցանցերում արգելքը խախտելու համար. Բոլսոնարոն մեղադրվում է պետական հեղաշրջման փորձի համար, հայտնում է BBC-ն։
Դատավոր Ալեքսանդր դե Մորաեսը որոշման մեջ նշել է, որ նախկին նախագահն օգտագործել է իր կողմնակիցների, այդ թվում՝ խորհրդարանի անդամ հանդիսացող որդիների սոցիալական ցանցերը՝ «Գերագույն դաշնային դատարանի վրա հարձակումների կոչ անող և Բրազիլիայի դատական համակարգում արտաքին միջամտությունը բացահայտորեն աջակցող» հաղորդագրություններ տարածելու համար։
Կիրակի Բրազիլիայի տարբեր քաղաքներում անցկացվել են Բոլսոնարոյի կողմնակիցների հանրահավաքներ: Նրա որդիներից մեկը՝ Ֆլավիոն, հանրահավաքի ժամանակ հորը կարճ ժամանակով միացրել է բարձրախոսին՝ Ռիո դե Ժանեյրոյում ամբոխին դիմելու համար: Ավելի ուշ նա Ինստագրամում հրապարակել է հոր ելույթի տեսանյութը: Հաղորդագրությունը հետագայում ջնջվել է:
Գերագույն դատարանը նաև արգելել է Բոլսոնարոյին ընդունել այցելուներ, բացառությամբ փաստաբանների կամ դատարանի կողմից հաստատված անձանց, և օգտագործել բջջային հեռախոս։