Ստամբուլում ձերբակալվել է Սուրբ Սոֆիայի մզկիթը հրկիզած տղամարդը
Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է տեղի մի բնակչի, ով հրդեհ է ստեղծել Սուրբ Սոֆիայի (Այա-Սոֆիա) մզկիթում (2020 թվականի օգոստոսին նախագահ Թայիփ Էրդողանը հրամանագիր էր ստորագրել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին)։ Հրդեհի տարածումից հաջողվել է խուսափել, հաղորդում է «Ekol TV» հեռուստաալիքը։
«Կարմիր գլխարկով տղամարդը աղոթքից հետո մզկիթի սեղանի հետևում դրված թղթերի կույտ է հավաքել։ Մզկիթում գտնվող մի կին ժամանակին նկատել է կրակը և տեղյակ պահել իմամին, ով վերցրել է գորգը և կարողացել մարել կրակը», - հաղորդում է հեռուստաալիքը և հրապարակում տեսահսկման տեսախցիկների տեսանյութը։
Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալ Մեսութ Գուչլուին միջադեպից մի քանի ժամ անց։
«Գուչլուն նախկինում բուժվել է Ստամբուլի Բաքիրքյոյ շրջանի հոգեբուժական կլինիկայում... դատարանը ձերբակալել է տղամարդուն», - հաղորդել է հեռուստաալիքը։