Ստամբուլում մի խումբ մահմեդականներ պահանջել են Սուրբ Սոֆիայի տաճարը մսկիթի վերածել
Ստամբուլում մի խումբ մահմեդականներ աղոթել են (նամազ) Սուրբ Սոֆիայի տաճարի մոտ` պահանջելով այն մսկիթի վերածել: Այդ մասին գրում է Газета-ն:
Նշվում է, որ մահմեդականների խումբն այնտեղ է հավաքվել առավոտյան: Ներկայումս տաճարը ծառայում է ոչ թե որպես քրիստոնեական տաճար, այլ որպես թանգարան: Կոստանդնուպոլսի գրավումից հետո այն որոշ ժամանակ ծառայել է որպես մսկիթ:
Ըստ տեղեկության` ցույցը կազմակերպել է Anatolia Youth Association-ը: Իրենց աղոթքում նրանք պահանջել են տաճարը նորից մսկիթի վերածել:
Հիշեցնենք, որ տաճարը կառուցվել է 532-537 թթ: