Ադրբեջանը հերքում է ՀՀ ՊՆ-ի հայտարարությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է Սյունիքի ուղղությամբ կրակոցների մասին ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը:
«ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տարածված տեղեկատվությունը, թե օգոստոսի 4-ին, տեղական ժամանակով ժամը մոտավորապես 13:10-ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները իբր կրակ են բացել Սյունիքի մարզի մարտական դիրքերի միջև ճանապարհային աշխատանքներ կատարող էքսկավատորի վրա, իրականությանը չի համապատասխանում»,- նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ: